Մեր ծառայությունները

Կրթական ծրագրեր

Համագործակցելով ոլորտի առաջատար մասնագիտական կառույցների և առանձին մասնագետների հետ՝ մենք մշակում և իրականացնում ենք տարատեսակ կրթական ծրագրեր՝ զբոսավարների և ուղեկցորդների պատրաստում և շարունակական կրթություն, հյուրընկալության ոլորտի (ռեստորաններ, հյուրանոցներ, հյուրատներ և այլն) աշխատակիցների վերապատրաստում։ Օտար լեզուների ուսուցում։ Կրթական և ճանաչողական էքսկուրսիաներ։

Զարգացման ծրագրեր

Մենք իրականացնում ենք զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի զարգացման ծրագրեր, մշակում ստարտ-ափեր։ Աջակցում նոր սկսվող բիզնեսներին՝ ոլորտում կայանալու և զարգանալու գործում։ Իրականացնում ենք զարգացման ռազմավարության մշակում, շուկայի ուսումնասիրություն, վերլուծություն, մշակում ներդրումային քաղաքականություն։

Մարքեթինգային ծրագրեր

Առաջարկում ենք մարքեթինգային ծառայությունների լայն շրջանակ՝ մարեթինգային ռազմավարության մշակում, շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն, շուկայում դիրքավորում, բրենդինգ, տեսա- և լուսանկարահանում, ինֆլյուենսեր մարքեթինգ, գովազդային պաստառների և հոլովակների պատրաստում, ռիլմեյքինգ, առաջխաղացման և հանրահռչակման միջոցառումներ, գովազդային արշավներ, սոցիալական մեդիա մարքեթինգ, տարածքային զարգացման մարքեթինգ և այլն։ Առանձին տեղ ենք հատկացնում B2B մարքեթինգին՝ որպես սկսնակ բիզնեսների համար շուկայում առաջխաղացման կարևոր նախապայման։

Միջոցառումների կազմակերպում

Մենք կազմակերպում ենք տարբեր կորպորատիվ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, կոնֆերանսներ, ֆորումներ, երեկույթներ, հրավերներ, կլոր-սեղաններ, հանդիպումներ, քննարկումներ, թիմբիլդինգներ Հայաստանում և արտերկրում։ Ինչպես նաև ճանաչողական այցեր, ինֆոտուրեր։ Տրամադրում ենք միջոցառումների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա, տեխնիկական աջակցություն, տրանսպորտ, սպասարկող անձնակազմ և այլն։

Զբոսաշրջություն

Մենք կազմակերպում ենք հատուկ մշակված, պատվիրատուի պահանջներին համահունչ կորպորատիվ և անհատական, հատուկ հետաքրքրություններով տուրեր Հայաստանում և Հայաստանից դուրս։